.jpg)
07/06/2013 18:35
Սերժ Սարգյսանը ցավակցել է Միխեիլ Սաակաշվիլիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացի զինծառայողների սպանության կապակցությամբ՝ խստագույնս դատապարտելով այդ զարհուրելի ահաբեկչությունը: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից: