.jpg)
Ս. Օհանյան. Գորիսի դեպքը միջանձնային հարաբերությունների խախտման հետևանք է
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր առաջնագծում լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց նախօրեին գնդապետ Արտակ Բուդաղյանի հետ հանդիպման մանրամասները:
Ա. Բուդաղյանի վիճակը, նախարարի փոխանցմամբ, կայուն է: Ս. Օհանյանը նշեց, որ գնդապետի հետ կարճ զրույց է ունեցել, քանի որ չի ցանկացել ծանաբեռնել Ա. Բուդաղյանին:
«Սակայն ես անձամբ դատապարտում եմ նման դեպքերը: Մենք այնպիսի սպառնալիքներ ունենք դրսից, որ ներսում պետք է ձգտենք միասնական լինել»,- ասաց նախարարը և հավելեց, թե այս դեպքը միջանձնային հարաբերությունների խախտման հետևանք է:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ի գիշերը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց կրակոցներ են եղել, որի հետևանքով եղբայրներ գնդապետ Արտակ Բուդաղյանը հիվանդանոցում է, իսկ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը տեղում մահացել էր:
Նախորդող հրապարակում՝ Սեյրան Օհանյանն այցելեց հոսիպիտալ, տեսակցեց Բուդաղյանին
Արայիկ Բուդաղյանը շոկի մեջ է. Գորիսյան վենդետտա չի լինելու
Գնդապետ Բուդաղյանը հնարավոր է մեկ-երկու օրից տեղափոխվի ընդհանուր բաժին