«Փակ շուկայում» ապամոնտաժվել են խախտումով տեղադրված հենայսուները
07/06/2013 16:48

«Փակ շուկայում» ապամոնտաժվել են խախտումով տեղադրված հենայսուները

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի թիվ 1 կամ, ինչպես ընդունված է ասել՝ «Փակ շուկայի» տարածքում: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: 

Աշխատանքները, ինչպես նշել է քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, իրականցվել են «Փակ շուկայի» տանիքի ծավալից դուրս բազմահարկ շինություն կառուցելը կանխելու նպատակով:

Ապամոնտաժվել են շուկայի տարածածավալական չափերի խախտումով տեղադրված բետոնե հենասյուները: Ընթացակարգի համաձայն՝ քաղաքապետարանը նախ նախազգուշացրել է շինարարությունն իրականացնողին՝ սեփական ուժերով խախտումը վերացնելու վերաբերյալ: Դրանից հետո է միայն իրականացվել ապամոնտաժումը: Հայկ Ասատրյանը տեղեկացրել է նաև, որ շուկայի շինության ծավալից դուրս բազմահարկ շինություն իրականացնելու համար համապատասխան քաղաքաշինական փաստաթուղթ հաստատելու հարց քաղաքապետարանում երբևէ չի քննարկվել և չի քննարկվելու: 

«Փակ շուկայում» ապամոնտաժվել են խախտումով տեղադրված հենայսուները