Դեմիրճյան. Խոսքի և գործի անհամապատասխանությունը վարչախմբի համար սովորական է
11/06/2013 18:47

Դեմիրճյան. Խոսքի և գործի անհամապատասխանությունը վարչախմբի համար սովորական է

Սերժ Սարգսյանը անվտանգության խորհրդի վերջին նիստում կանխատեսումներ արեց տարածաշրջանային զարգացումների մասին՝ նշելով, որ այդ պատկերը մի քանի տարվա ընթացքում փոխվելու է, և մենք դրան պետք է պատրաստ լինենք: ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը։

Ապագան կանխատեսելու լավագույն ձևը, շարունակեց խոսքը պատգամավորը, այդ ապագան ստեղծելն է, սակայն ակնհայտ է, որ աղքատության և գործազրկության բարձր մակարդակով մարդկանց մեջ վստահություն չես առաջացնի։

«Մեծ հեռանկարի, երկրի ապագայի նկատմամբ հավատի բացակայությունը մարդկանց ստիպում է լքել իրենց հայրենիքը։ Այդ հավատը վերականգնելու համար իշխանությունները նախևառաջ պետք է ազնիվ լինեն իրենց ժողովրդի նկատմամբ։ Սակայն խոսքի և գործի անհամապատասխանությունը գործող վարչախմբի համար վաղուց դարձել է սովորական երևույթ»,- ասաց Ս․Դեմիրճյանը։

Վարչախումբը, ինչպես ասաց պատգամավորը, խոսում է հավակնոտ տնտեսական ծրագրերի մասին, բայց արդյունավետ տնտեսություն կառուցելն անհնար է առկա քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում, ուստի «առաջնային խնդիր է մնում այս արատավոր համակարգի ապամոնտաժումը և երկրում օրինականության հաստատումը»:

Դեմիրճյան. Խոսքի և գործի անհամապատասխանությունը վարչախմբի համար սովորական է