Տարոն Մարգարյան. Ծածկած շուկան վերականգնվելու է ու գործելու է որպես շուկա
11/06/2013 12:14

Տարոն Մարգարյան. Ծածկած շուկան վերականգնվելու է ու գործելու է որպես շուկա

Ծածկած շուկան վերականգնվելու է ու գործելու է որպես շուկա: Ձեզ բոլորիդ վստահեցնում եմ, այնտեղ բազմաբնակարան շենք չի կառուցվելու: Այս մասին այսօր երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Դա պատմամշակութային տարածք է: Գործելու է հենց որպես Ծածկած շուկա: Ինչ վերաբերում է այնտեղ ապօրինի կառույցներին, բոլորիդ աչքի առջև դրանք արդեն ապամոնտաժվում են»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Մարգարյանն անդրադարձավ նաև «Բարև Երևանի» անդամների բացակայությանը քաղաքապետի երդմնակալության արարողությունից.

«Դա իրենց իրավունքն է: Նիստին մեկ գալիս են, հետո` չեն գալիս, սպասենք երրորդ-չորրորդ նիստին»:

Տարոն Մարգարանը հրաժարվեց պատասխանել իր եկամուտների վերաբերյալ լրագրողների հարցերին ու դրանք մեկնաբանեց մեկ նախադասությամբ.

«Այդ հարցերին ես մամուլում արդեն պատասխանել եմ»:

Ինչ վերաբրում է Հանրապտության հրապարակի վերակառուցան ծրագրերին, քաղաքապետը նշեց, որ հայտարարվել է բաց մրցույթ ու առանց հանրության ցանկության` այնտեղ փոփոխություններ չեն արվի:

 

 

Տարոն Մարգարյան. Ծածկած շուկան վերականգնվելու է ու գործելու է որպես շուկա