.jpg)
Տ.Մարգարյան. Երդվում եմ ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի շահերը
Րոպեներ առաջ Երևանի քաղաքապետարանում Երևանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանը երդվեց ու պաշտոնապես ստանձնեց քաղաքապետի պաշտոնը.
«Երդվում եմ բարեխղճորեն ու ազնվորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները: Պահպանել սահմանադրությունն ու օրենքները: Կատարել ավագանու որոշումներն ու գործել` ի բարօրություն հանրության: Ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի շահերը»,- ասաց Տարոն Մարգարյանը:
Այնուհետև Երևանի պատմության թանգարանից բերվեց Երևանի քաղաքապետի խորհրդանշական լանջաշղթան, որը քաղաքապտին հանձնեց Երևանի պատվավոր քաղաքացի, Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը:
Քաղաքապետի երդման ստորագրված տեքստն ի պահ տրվեց Երևանի պատմության թանգարանին:
Նշենք, որ երդման արարողությանը ներկա են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչեպետ Տիգրան Սարգսյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ու այլ հյուրեր: