Վարչապետ. Չկա ընդդիմադիր ուժ, որի հետ ժողովուրդը կկապի հույսը
12/06/2013 17:33

Վարչապետ. Չկա ընդդիմադիր ուժ, որի հետ ժողովուրդը կկապի հույսը

Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղից արտագաղթում են: Պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, թե ինչպե՞ս է, որ արտագաղթ կա, եթե տնտեսական աճը 7%-ից ավելի է, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Ցույց տվեք անցումային մեկ այլ երկիր, որտեղ չկա արտագաղթ: Ցույց տվեք այդպիսի երկիր»,- դիմելով պատգամավորին՝ ասաց վարչապետը:

Ամբողջ խնդիրը, շարունակեց խոսքը Տ. Սարգսյանը, այն է, թե ինչ քայլեր ենք իրականացնում՝ արտագաղթը կանխելու համար:
«Բայց չի կարելի ձեռքերը լվանալ, դուք էլ ունեք ձեր պատասխանատվության բաժինը, որովհետև քաղաքացիներն այլընտրանք չեն տեսնում, չկա լուրջ ընդդիմադիր ուժ, որի հետ ժողովուրդը կկապի հույսեր»,- եզրափակեց խոսքը Տ. Սարգսյանը:

Վարչապետ. Չկա ընդդիմադիր ուժ, որի հետ ժողովուրդը կկապի հույսը