Ս. Ասատրյան. Ադրբեջանում ընդդիմությունը լուրջ մրցակից չէ
13/06/2013 15:07

Ս. Ասատրյան. Ադրբեջանում ընդդիմությունը լուրջ մրցակից չէ

Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին ընդդիմադիր «Ազգային խորհուրդը» և թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովը լուրջ մրցակցություն չեն կարողանա ստեղծել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: Նրա խոսքով` դրա պատճառն այն է, որ շատերի մոտ այս կուսակցությունը արմատացած է որպես պսեվդոընդդիմադիր կուսակցություն` ստեղծված Իլհամ Ալիևի կողմից, իսկ Ռ. Իբրահիմբեկովին ադրբեջանցիները միանշանակ չեն ընդունում:

«Շրջանառվում են այս խոսակցությունները, որոնք Ռ. Իբրահիմբեկովը հայամետ քաղաքական գործիչ է, հայերին սիրում է, նրանց հետ ընկերություն է անում»,-ասաց նա:

Ս. Ասատրյանի կարծիքով` եթե Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը դուրս գա Ի. Ալիևի վերահսկողությունից, նա կորող է ավանտյուրայի դիմել և լոկալ ռազմական գործողություններ սկսել Արցախի դեմ:

Նրա հավաստմամբ` Արևմուտքի համար միևնույն է, թե ով կլինի Ադրբեջանի նախագահը, և իրենց միակ հետաքրքրությունը գազն ու նավթն են:

Ըստ ադրբեջանագետի` Ի. Ալիևի հետ լուրջ մրցակցության պատրաստ է Մեհրիբան Ալիևան, որը, սակայն, Ադրբեջանի ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ չի անի: «Միայն հեռուստացույցով Ալիևից գեղեցիկ դեմք կտեսնենք»,- ասաց ադրբեջանագետը:

Ս. Ասատրյան. Ադրբեջանում ընդդիմությունը լուրջ մրցակից չէ