Ազատամարտիկները հավասարեցվեցին զինծառայողներին
13/06/2013 20:55

Ազատամարտիկները հավասարեցվեցին զինծառայողներին

Այսօր կառավարության արտագնա նիստում հաստատվեցին «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

ՀՀ պաշտպանության փոխանախարար Արա Նազարյանը, ներկայացնելով նախագծային փաթեթները, նշեց, որ այսպիսով երկրապահ կամավորականները հավասարեցվում են զինծառայողներին և նրանց վրա տարածվում են օրենքով սահմանված երաշխիքներ և արտոնություններ:

 Նշենք, որ խոսքը գնում է բոլոր ազատամարտիկների մասին, ովքեր առնավզն 3 ամիս մասնակցել են մարտական գործողություններին, և էական չէ՝ նրանք ընդգրկված են Երկրապահ կամավորականների միության կազմում, թե` ոչ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշեց, որ հանդիպել է ազատամարտիկների հետ, որոնք սոցիալական խնդրրներ են բարձրացնում և այս փաթեթներով առաջին քայլն է արվում` հստակեցվում է ազատամարտիկների կարգավիճակը:

«Հանրությունը ևս պետք է հարգալից վերաբերմունք դրսևորի ազատամարտիկներ նկատմամբ»,- ասաց վարչապետը` մասնավորապես անդրադառնալով սերիալներում կերպավորված ռազմական գործողությունների մասնակցիներին:

 

Ազատամարտիկները հավասարեցվեցին զինծառայողներին