Սուրիկ Խաչատրյան. Պաշտոնով չեմ ես սիրունացել, այլ պաշտոնն եմ սիրունացրել
13/06/2013 19:29

Սուրիկ Խաչատրյան. Պաշտոնով չեմ ես սիրունացել, այլ պաշտոնն եմ սիրունացրել

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին henaran.am-ի թղթակիցը հանդիպել է Երևանի փողոցներից մեկում: Ասել է` մի հարցի կպատասխանի: Թղթակիցը հետաքրքրվել է՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Ս. Խաչատրյանը վերանշանակվելու է Սյունիքի մարզպետ:

«Իմ ուղեղում այս պահին ոչ մի բան չկա: Ես մի բան եմ մտածում՝ ամեն ինչ արվի, որպեսզի ապացուցվի որդուս՝ Տիգրանի անմեղ լինելը: Զինված հարձակում էր, նա պաշտպանվել է: Թե չէ պաշտոնը ինձ համար խնդիր չէ: Պաշտոնով չի, որ ինձ կճանաչեն, պաշտոնով չեմ ես սիրունացել, այլ պաշտոնն եմ սիրունացրել: Գործ էլ չստանամ, ես մնալու եմ իմ պետության զինվորը, շարունակելու եմ ամեն ինչ անել Սյունիքի համար»:

Սուրիկ Խաչատրյանը կարճ է կապել` «մի բան պարզապես չեմ կարող չասել. Էսօր կարդացի, որ 1995 թվականին մարդ ա սպանել Տիգրանը: Էդ ժամանակ ինքը մի տարեկան էր»:

 

Սուրիկ Խաչատրյան. Պաշտոնով չեմ ես սիրունացել, այլ պաշտոնն եմ սիրունացրել