.jpg)
ՀԱԿ պատգամավորը մի ցանկություն ունի՝ պաշտպանել վարչապետին
«Երեկվանից մի ցանկություն ունեմ՝ պաշտպանել վարչապետին: Ստեղծված վիճակը հո՞ վարչապետի կամքով չի: Համակարգն է այսպիսին»,- ճեպազրույցների ժամանակ, խոսելով վարչապետի անվան հետ կապված օֆշորային սկանդալի մասին, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Բոլոր բնագավառներում, ըստ պատգամավորի, գործը շարունակելու համար անհրաժեշտ է կեղծել:
Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատի արձանագրած աղմկահարույց խախտումներին, Ա. Մանուկյանն ասաց, որ համակարգը կքանդվի, եթե հանկարծ նրանք որոշեն վերջնականապես բացահայտել հանցագործությունները:
«Սա քաղաքական հնարք է, սովորական շոու՝ երեք արարով: Այս ամենն իշխանությունն անում է, որպեսզի տվյալ մարդուն իր ուշադրության կենտրոնում պահի: Դրական կգնահատվի, եթե պատժվեն, սակայն դժվար թե նման բան լինի»,- ասաց Ա. Մանուկյանը: