Հրդեհ է բռնկվել Օրբելի փողոցի մամուլի կրպակում
14/06/2013 12:27

Հրդեհ է բռնկվել Օրբելի փողոցի մամուլի կրպակում

Այս գիշեր՝ ժամը 03.09-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 8 շենքի մոտակա թերթի կրպակից ծուխ է նկատվում: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.54-ին, մարվել՝ 04.18-ին:

Մասամբ այրվել է «ՀայՄամուլ» ՍՊԸ-ին պատկանող կրպակը և գույքը (աթոռ, սեղան, ձայնարկիչ, ծխախոտ, ամսագրեր): 

Հրդեհ է բռնկվել Օրբելի փողոցի մամուլի կրպակում