Ինքնասպան է եղել գրող Վրեժ Իսրայելյանը
14/06/2013 13:23

Ինքնասպան է եղել գրող Վրեժ Իսրայելյանը

Այս գիշեր ինքնասպան է եղել գրող Վրեժ Իսրայելյանը: Մի քանի օր առաջ նրա մոտ հայտնաբերվել է թոքերի քաղցկեղ, սակայն այդ մասին Իսրայելյանին չէին ասել: Հավանաբար գլխի է ընկել:

Aysor.am-ը փորձեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանից մանրամասներ ճշտել: «Սիրտ չունեմ»,- ասաց նա: Նաև հաղորդեց, որ խոսելու է գրողի եղբոր հետ, զբաղվելու են թաղման խնդիրներով, խոսելու է նաև Մշակույթի նախարարի հետ:

Ըստ տեղեկությունների՝ գրողը ատրճանակից է կրակել իր վրա: Գրողի մտերիմ հեղինակներից մեկը չզարմացավ զենք ունենալու հանգամանքի վրա, նշեց, որ Վրեժ Իսրայելյանը երկար տարիներ պաշպանության նախարարության համակարգում է աշխատել:

Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը զենքի առնչությամբ նշեց, որ Վ. Իսրայելյանը ատրճանակ էր նվեր ստացել, պահեստազորային սպա էր և երկար տարիներ աշխատել է ՊՆ հասարակայնության հետ լրատվության բաժնի պետ:

Վ. Իսրայելյանը «Տոնապետ» գրքի համար ստացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ:

«Տոնապետ» գրքի վերջում Վրեժ Իսրայելյանը գրում է. «Շատ բան էի ուզում գրել, բայց, բարեբախտաբար, այդ ամենն արդեն գրել էր Վիլյամ Սարոյանը… Այս պատմվածքների մեջ ապրում է մարդու այն տեսակը, որի անունը Վրեժ Իսրայելյան է»:

Ինքնասպան է եղել գրող Վրեժ Իսրայելյանը