.jpg)
«ՎՊ արձանագրած խնդիրները քրեաիրավական հետևանքներ չեն առաջացնում»
Կառավարությունը մտադի՞ր է Վերահսկիչ պալատի բացահայտած չարաշահումների հարցով դիմել ոստիկանություն և Գլխավոր դատախազություն: ԱԺ արտահերթ նիստում, դիմելով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին, նման հարց ուղղեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ի դեպ, պատգամավորը հիշեցրեց, թե պաշտոնաեկան լիազորությունների չարաշահման, վարկային ռեսուրսների ոչ նպատակային օգտագործման համար ինչ պատժամիջոցներ է սահմանում ՀՀ քրեական օրենսգիրքը:
Արմեն Գևորգյանը, պատասխանելով հարցին, ասաց, որ էկոնոմիկայի նախարարության իր գործընկերների հետ քննարկել են վարկային միջոցների անարդյունավետ ծախսի հարցը. «ՎՊ արձանագրած այդ խնդիրները, սակայն, քրեաիրավական հետևանքներ չեն առաջացնում»:
Արձագանքման ժամանակ պատգամավորը կոնկրետ օրինակ բերեց, թե աջակցութուն ՓՄՁ սուբյետներին ծրագիրը ՎՊ ստուգումների արդյունքում իրականացվել է խախտումներով, շատ դեպքերում վարկերը նպատակին չեն ծառայել. «Քրեական օրենսգրքի 191 հոդվածը խոսում է հենց դրա մասին: Եթե չեք դիմել, այդ դեպքում պետք է մեղադրանք ներկայացնեք Վերահսկիչ պալատին»:
«Եթե այդ կոնտեքստում ենք հարցը քննարկում, ես նման քննարկումների չեմ մասնակցել կառավարությունում»,- եզրափակեց խոսքը Ա. Գևորգյանը: