Բակո Սահակյանն ընդունել է Յուրի Փիրումյանին
17/06/2013 19:59

Բակո Սահակյանն ընդունել է Յուրի Փիրումյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է հայ անվանի զորավար, Սարդարապատի ճակատամարտի հերոս Դանիել Բեկ-Փիրումյանի թոռ Յուրի Փիրումյանին:  Այս մասին տեղեկացնում են Արցախի հանարպետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


Նախագահ Սահակյանը ողջունել է Յուրի Փիրումյանին իր նախնիների հողում` կարևորելով հայրենիքի հետ ամուր կապերի պահպանման անհրաժեշտությունը: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել նրա հերոս պապին նվիրված աշխատությունը` այն պահանջված համարելով պատմական, քաղաքական եւ ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյուններից:

 

 

Բակո Սահակյանն ընդունել է Յուրի Փիրումյանին