.jpg)
Ա. Գևորգյան. ՎՊ-ի մասով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը կոռեկտ չէ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին հարցրեց, կառավարությունը չի՞ պատրաստվում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում չարաշահումներ թույլ տված պաշտոնյաների պատիժը խստացնելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Ա. Գևորգյանն ասաց, որ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը կոռեկտ չէ. «Քանի որ ՎՊ-ն կոչված է վերահսկել կառավարության գործունեությունը, սակայն ես կառաջարկեի, որ այս վերջին տարիների խնդիրներին լուծումներ տրվեն պատգամավորների կողմից, և կառավարությունն իր հերթին միանա այդ աշխատանքներին»:
Արձագանքման ժամանակ պատգամավոր Ռ. Հակոբյանը կոչ արեց հրապարկել այն ընկերությունների և անձանց անունները, որոնք, ինչպես ՎՊ-ն էր բացահայտել, նախքան շինարարության ոլորտում մրցույթների անցկացումը, արդեն հաղթած են համարվում:
Ա. Գևորգյանն էլ պատասխանեց, թե ի վիճակի չէ բոլոր ոլորտների հետ կապված տեղեկություններ ներկայացնել: