.jpg)
Նախարար. Բոլորիս էլ պարզ է, որ ԱԺ-ում վերջին ճշմարտություններ չեն հնչում
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը չի շտապում մեկնաբանել Վերահսկիչ պալատի հաշվետվությունում տեղ գտած չարաշահումները՝ պատճառաբանելով, թե կսպասի մինչև նախաքննության ավարտը:
ԱԺ-ում փոքրաթիվ լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ հարց է առաջանում՝ պե՞տք է արդյոք ԱԺ-ում բարձրաձայնել արդեն իսկ հարուցված կամ ապագայում հարուցվելիք գործերի վերաբերյալ. «Որովհետև բոլորիս էլ պարզ է, որ այստեղ վերջին ճշմարտություններ չեն հնչում, դատավճիիռներ չեն կայացվում, իսկ եթե նույնիսկ գործ է ուղակվել, ապա ուղարկվել է 308 հոդվածով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում: Այստեղ մենք գործ չունենք կառուպցիայի և այլնի հետ, հետևաբար՝ այս հարցերը պետք է նախաքննության մարմինները քննարկեն»:
Ինչ վերաբերում է ՎՊ ձևաչափին, նման զեկույցների նպատակին և դրանցում առկա «ոչ ճիշտ տեղեկատվություններին», ապա նախարարը նկատեց՝ օրենսդրական փոփոխությունների կարիք կա:
«Եթե տպավորություն է ստեղծվում, որ ՎՊ-ն պետք է փոխարինի ոստիկանությանը, Գլխավոր դատախազությանը, հարկային, դատական մարմիններին, ապա մենք այստեղ անելիք ունենք՝ ՎՊ-ի դերի և դերակատարության առումով: ՎՊ-ն, որպես արդյունավետ կառավարման համակարգի գլխավոր էլեմենտ, անհրաժեշտություն է մեր երկրի համար»,- ասաց նախարարը:
Այն, որ ՎՊ հաշվետվութությունը ներկայացվում է ԱԺ արտահերթ նստաշրջանում, նախարարը պայմանավորում է նրանով, որ կառավորությունը պատրաստ է բաց քննարկումների:
Հարցին, թե նախարարության և ՎՊ-ի հաշվետվության միջև կա՞ն հակասություններ, նախարարը չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ վաղը պատրաստում է արտահերթ ելույթ ունենալ: