Կառավարությունը մի քանի գործ արդեն ուղարկել է իրավապահ մարմիններին
17/06/2013 13:56

Կառավարությունը մի քանի գործ արդեն ուղարկել է իրավապահ մարմիններին

ԱԺ արտահերթ նստաշրջանում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանին հարցրեց, թե կառավարությունն ունի՞ վիճակագրություն, թե համեմատած նախորդ տարիների, չարաշահումներն ավելացել են, թե՞ նվազել, ի՞նչ համեմատական կա:

Ի պատասխան Ա. Գևորգյանը նշեց, որ նման համեմատականի ինքը չի տիրապետում, սակայն տեղեկացրեց, թե ՀՀ վարչապետի կողմից համապատասխան հանձնարարականներ են տրվել, որպեսզի իրավապահապներն ու կառավարության անդամները նմանատիպ տեղեկություններ ամփոփեն և ներկայացնեն:

Սակայն, ինչպես ասաց Ա. Գևորգյանը, 2011-ին խախտումներ արձանագրված ոլորտներում ռիսկերը նվազել են:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ հարցրեց, թե եղե՞լ է դեպք, որ կառավարությունը դիմի իրավապահ մարմիններին:

Արմեն Գևորգյանն ի պատասխան ասաց, որ կառավարությունը սեփական նախաձեռնությամբ մի քանի գործ ուղարկել է իրավապահ մարմիններին:

«Նման գործեր արդեն կան, կան նույնիսկ կալանավորվածներ, գործերը հիմա քննվում են»,- ասաց Ա. Գևորգյանը: 

Կառավարությունը մի քանի գործ արդեն ուղարկել է իրավապահ մարմիններին