Հ. Թովմասյան. Այդ չարաբաստիկ մալուխի մասին նույնիսկ վարսավիրս է խոսում
18/06/2013 12:57

Հ. Թովմասյան. Այդ չարաբաստիկ մալուխի մասին նույնիսկ վարսավիրս է խոսում

«Այդ չարաբաստիկ մալուխի մասին նույնիսկ վարսավիրս է խոսում»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ, անդրադառնալով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի` ԱԺ-ում ներկայացրած խախտումներիմ, ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Շարունակելով խոսքը՝ նախարարը նշեց, որ իրականում մալուխի մրցույթ չի եղել, և իր հերթին ԱԺ-ում ցույց տվեց մի փայտ և ասաց. «Իհարկե, երևի նման բաներ այստեղ ցույց տալն անտեղի կլինի, բայց սա փայտ է, սովորական փայտ, որի շուկայական գինը 230 հազար դրամ է, գիտե՞ք` այդ նույն շինարարը որքանով է սա գնել` 1600 դրամով: Չգիտեմ` ինչ է եղել, ինձ հետաքրքրում է, մի բան, որ այդ շինարարը փաթեթով նախատեսվածից վերջին արդյունքում նախահաշվից 15 մլն դրամով պակաս է կատարել: Եթե ես կոստյում եմ գնում, չպետք է նայեմ, որ կոստյումի կոճակները թանկ արժեն, ես գնում եմ այն կոստյումը, որը ավելի էժան է»:

Անելիքներ, նախարարի խոսքով, շատ կան և դրանք պետք է միասին անել. «Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, ինչին, իմ կարծիքով, կառավարությունը շուտով կանդրադառնա»:

Հիշեցնենք՝ օրեր առաջ ԱԺ-ում ՎՊ տարեկան հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ Իշխան Զաքարյանը ցույց տվեց ալուխի մի կտոր ու ասաց, որ այն օգտագործվել է դատարանների կառուցման համար, մեկ մետրն արժե 110 դրամ, սակայն փաստաթղթերում նշված է, որ 1007 դրամ արժե:

 

Հ. Թովմասյան. Այդ չարաբաստիկ մալուխի մասին նույնիսկ վարսավիրս է խոսում