Արամ Մանուկյան. Մեզ մոտ գործում են չոբանի կանոններով
21/06/2013 16:53

Արամ Մանուկյան. Մեզ մոտ գործում են չոբանի կանոններով

Իշխանության ներսում տարաձայնություններ կան, լուրջ ներթիմային բախումներ կան, ինչի վկայությունն են տեղի ունեցող սպանությունները` Գորիսի և Գյումրիի դեպքերը, վարչապետի հետ կապված օֆշորային սկանդալը, Վերահսկիչ պալատի զեկույցը և այլն: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, պետք է տասը վարչապետ փոխվեր, պետք է մի քանի կառավարություն հրաժարական տար, սակայն մեզ մոտ գործում են չոբանի կանոններով»,- ասաց Ա. Մանուկյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ն այլևս հանրահավաքներ չի անցկացնում, Ա. Մանուկյանը նշեց, որ այսօր իրենց խմբակցությունն արդյունավետ աշխատում է խորհրդարանում, նկատեց, որ շատ ավելի արդյունավետ են աշխատում, քան կարելի էր կանխատեսել: Ա. Մանուկյանն օրինակ բերեց նաև այն, որ եթե հանրահավաքին կարող էր 10 հազար մարդ ներկա լինել, ապա ԱԺ-ի դեպքում հարյուր հազարավոր մարդիկ են հետևում առցանց տարբերակով:

«Իշխանությունն իր քանակի հաշվին խնդիր է լուծում, բայց անարդյունավետ չի կարելի համարել ԱԺ-ում ընդդիմադիրների աշխատանքը: Մենք խորհրադարանում ասում ենք այն, ինչ տարիներ շարունակ նրանց ճակատին չէին ասում»,- ասաց Ա. Մանուկյանը: Իսկ թե ինչ է փոխվում դրանից, Ա. Մանուկյանը նկատեց, որ մեծամասնության պատգամավորները սկսել են ավելի զգուշավեր լինել և նաև կարդալ օրինագծեր, իսկ «նրանց համար դժվար է կարդալ»:

Արամ Մանուկյան. Մեզ մոտ գործում են չոբանի կանոններով