Նախնական արդյունքներով Սուրենավանի գյուղապետ է ընտրվել ՀՀԿ անդամը
24/06/2013 10:40

Նախնական արդյունքներով Սուրենավանի գյուղապետ է ընտրվել ՀՀԿ անդամը

Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախնական արդյունքներով գյուղապետ է ընտրվել ՀՀԿ անդամ Կարո Կարապետյանը: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Նախօրեին կայացած համայնքապետի ընտրություններում Կարո Կարապետյանի օգտին քվերակել է 723 քաղաքացի: Մյուս թեկնածու` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վազգեն Ղազարյանը ստացել է 623 ձայն:

Ընդհանուր առմամբ Սուրենավանում գրանցված էր 1 950 ընտրող, որոնցից քվեարկությանը մասնակցել են 1 374–ը: Անվավեր է ճանաչվել 26 քվեաթերթիկ:

Հիշեցնենք, որ Սուրենավանում արտահերթ ընտրություններ էին նշանակվել, քանի որ նախկին գյուղապետ Վարդգես Ղազարյանը մարտի 19-ին Երևան-Երասխավան ճանապարհին մահացել էր ավտովթարից: Նշենք, որ այս ընտրություններում պարտված թեկնածուն` Վազգեն Ղազարյանը, նախկին գյուղապետի եղբայրն է:
 

Նախնական արդյունքներով Սուրենավանի գյուղապետ է ընտրվել ՀՀԿ անդամը