Մինչև հունիս ամիսը մայրաքաղաքում գրանցվել է 396 ՃՏՊ
25/06/2013 14:50

Մինչև հունիս ամիսը մայրաքաղաքում գրանցվել է 396 ՃՏՊ

Այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում  մայրաքաղաքում գրանցվել է 396 ճանապարհատրանսպորտային պատահար,  որը 54-ով ավելի է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նման վիճակագրություն լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Ճանապահային ոստիկանության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի պետ Արմեն Խաչատրյանը:

Այս տարի, ըստ վիճակագրության, ՃՏՊ-ների հետևանքով վիրավորվել է 511 մարդ. Այս ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, 56-ով ավելի է, զոհվել է 21 մարդ, նախորդ տարի զոհերի թիվը եղել է 24:

«Թեև ՃՏՊ-ների քանակն ավելացել է, սակայն նվազել է դրանց ծանրության աստիճանը, և դա՝ արագաչափ սարքերի և խաչմերուկներում տեսախցիկների առկայության շնորհիվէ»,- ասաց Ա. Խաչատրյանը:

 

 

Մինչև հունիս ամիսը մայրաքաղաքում գրանցվել է 396 ՃՏՊ