.jpg)
Ա. Մարտիրոսյան. Ռեսուրսները տնօրինելու պայքար է սկսվել
Կառավարման համակարգն ամբողջովին խաթարված է: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Առարկայական դարձնելու համար ասածը` Ա. Մարտիրոսյանը օրինակ բերեց պետական համակարգում բացահայտված չարաշահումները. «Սա նշանակում է, որ կառավարման համակարգն այլևս իրեն սպառել է, երկրում ռեսուրսները նվազել են, և այդ ռեսուրսները տնօրինելու համար հիմա ներիշխանական պայքար է սկսվել»:
Միևնույն ժամանակ, Ա. Մարտիրոսյանը կարծում է, որ Վերահսկիչ պալատի բացահայտումների շուրջ աղմուկը նաև շոուի տպավորություն է թողնում։ Նա նույնիսկ կարծում է, որ եթե ընդդիմությունը ղեկավարեր ՎՊ-ն, ապա կառավարման համակարգի առողջության գործընթացի սկիզբ կդրվեր։
Ամփոփելով խոսքը` Ա. Մարտիրոսյանը նշեց, որ իր համար ակնհայտ է` իշխանական որոշ թևերի միջև պայքար է գնում: