ԱԱԽ քարտուղար. Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիա է բացվելու
26/06/2013 17:43

ԱԱԽ քարտուղար. Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիա է բացվելու

ՀԱՊԿ-ի ապագան և հետագա համագործակցութան արդյունավետությունը մեծապես կախված են կազմակերպության ռազմական բաղադրիչի ամբողջական վերակազմակերպումից և կառուցվածքային փոփոխություններից: Այս մասին այսօր «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով համաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

ԱԱԽ քարտուղարն ընդգծեց, որ հատկապես պետք է հզորացնել արդեն ստեղծված և առկա Արագ արձագանքման հավաքական ուժերի կարողությունները.

«Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է ՀԱՊԿ զարգացման, նրա դերի հզորացման հարցում, և մենք իրականացնում ենք ՀԱՊԿ շրջանակներում ակտիվացման և փոխշահավետ համագործակցությունը խորացնելու քաղաքականություն բոլոր հարթություններում: Հայաստանում բացվելու է ՀԱՊԿ ակադեմիան, որը կոչված է կարևոր դեր կատարելու ՀԱՊԿ անդամ երկրների համար` ՀԱՊԿ գործունեության ոլորտի բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործում: ՀԱՊԿ շրջանակներում մեր դաշնակցային համագործակցությանն առնչվող հարցերը գտնվում են մեր երկրների ղեկավարների մշտական ուշադրության կենտրոնում, և մենք միասին շարունակում ենք աշխատել, որպեսզի մեր ժողովուրդները ապրեն կայուն և անվտանգ աշխարհում»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

Նշենք, որ համաժողովն իր աշխատանքները շարունակելու է նաև վաղը:

Նախորդող հրապարակումներ` ՊՆ. Հայաստանն է Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության գլխավոր երաշխավորը

Դ. Կանայանի անվան ինստիտուտը դարձավ ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի անդամ

ԱԱԽ քարտուղար. Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիա է բացվելու