.jpg)
Բորդյուժան` Ադրբեջանին վաճառված զենքի մասին. Գործարքը շուկա է` բիզնես
Այսօր Երևանում մեկնարկեց «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազամավարական քաղաքական ֆորումը:
Ֆորումին մասնակցում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման բնագավառի և այս ոլորտի այլ փորձագետներ:
Ֆորումի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ ճեպազրուցում Ն. Բորդյուժան անդրադարձավ վերջերս Ռուսաստանի կոմից Ադրբեջանին վաճառված զենքին` ասելով. «Կայացած գործարքը շուկա է` բիզնես»:
Ռուսաստանը, Ն. Բորդյուժայի խոսքով, ռազմական տեխնիկա արտադրող և մատակարարողներից մեկն է. «ՌԴ-ն զենք է վաճառում տասնյակ երկրների` այդ թվում և ոչ ՀԱՊԿ անդամ: Այլ հարց է, որ ոչ ՀԱՊԿ անդամ երկրներին զենք վաճառելիս, այս դեպքում` Ադրբեջանին, մենք առաջին հերթին առանջորդվում ենք տարածաշրջանում հավասարակշռության պահպանման սկզբունքով: Հենց այս գործարքի դեպքում էլ այս սկզբունքը եղել է կարևորագույնը»,- ասաց Ն. Բորդյուժան և լրագրողների մյուս հարցերին խոստացավ պատասխանել վաղը կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանն Ադրբեջանին էր վաճառել 700 մլն դոլար արժողությամբ նորագուն զինտեխնիկա: