.jpg)
«Ադրբեջանին զենք վաճառելը ոչ թե առևտրային, այլ` քաղաքական գործարք է»
«Եթե Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, նշանակում է այդ զենքի օգտագործման, պահեստամասերի հետ կապված Ռուսաստանը անընդհատ պետք է որոշակի խորհրդատվություններ, ծառայություններ մատուցի»,- լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին, ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը` հավելելով, թե այդ ամենի դիմաց Ադրբեջանն էլ որոշակի պարտավորություններ է ունենալու։
Պատգամավորի համար զարմանալի է, թե ինչու է նման աղմուկ բարձրացել. «Հիմա մեր ռազմավարական դաշնակցից է գնել այդ զենքը, թե որոշակի չեզոք երկրից, ինչո՞ւ ենք այս աղմուկը բարձրացնում: Սա ընդամենը առևտրային գործարք է»:
Ասուլիսին մասնակից «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ իր հերթին դատապարտելի համարեց առևտուրը:
«Մեծ եղբայրն է, ինչ կուզի, կանի։ Ադրբեջանին զենք վաճառելը ոչ թե առևտրային գործարք է, այլ` քաղաքական գործարք: Եթե նավթ, գազ կամ ոչխար վաճառեին, այդ ժամանակ առևտրային գործարք կլիներ, սակայն այս պարագայում գործարքը քաղաքական է»,- ասաց Ա. Սեդրակյանը և ավելացրեց, որ սա հակասում է մեր բոլոր պայմանագրերին, բարի մտադրություններին: