«Մեզ չի կարող չմտահոգել այն, որ մեր դաշնակիցը Ադրբեջանին զենք է վաճառում»
26/06/2013 14:35

«Մեզ չի կարող չմտահոգել այն, որ մեր դաշնակիցը Ադրբեջանին զենք է վաճառում»

Մեզ, իհարկե, չի կարող չմտահոգել, երբ մեր ռազմավարական դաշնակիցը Ադրբեջանին վաճառում է զենք` գիտակցելով, որ ամեն դեպքում գնորդը միշտ էլ կարող է զենքը գործի դնել: Այս մասին այսօր «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով համաժողովին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Քոչարյանը մեկնաբանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի այն արտահայտությունը, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինտեխնիկայի վաճառքը պարզապես բիզնես է.

«Դա պարզ է, այո՛, զենքի վաճառքը բիզնես է: Համաշխարհային շուկան այնպիսին է, որ միշտ էլ կարելի է զենք գնել: Նա, ով ցանկանա միշտ էլ գնելու զենք կգտնի: Բայց մեզ, իհարկե, չի կարող չմտահոգել, որ մեր ռազմավարական դաշնակիցը Ադրբեջանին վաճառում է զենքը` գիտակցելով, որ ամեն դեպքում գնորդը միշտ էլ կարող է զենքը գործի դնել»,- ասաց Շավարշ Քոչարյանն ու ընդգծեց.

«Իրականում կա մեկ հանգամանք ևս: Զենք վաճառողը որոշակի կախվածության մեջ է պահում գնորդին, քանի որ նմանատիպ զենքը պահանջում է պարբերաբար փոփոխություններ»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ այսօր Երևանում մեկնարկել է «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով համաժողովը:
 
Նախորդող հրապարակումներ` Դ. Կանայանի անվան ինստիտուտը դարձավ ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի անդամ

Բորդյուժան` Ադրբեջանին վաճառված զենքի մասին. Գործարքը շուկա է` բիզնես

«Մեզ չի կարող չմտահոգել այն, որ մեր դաշնակիցը Ադրբեջանին զենք է վաճառում»