.jpg)
«Բոլորը սպասում են Նախագահի խոսքին, թե ինչ կասի այս կամ անձի մասին»
Իշխանության ներսում տարաձայնություններ և հակասություններ կան, ինչի հիմնական պատճառներից մեկը քաղաքական համակարգի գերմոնոպոլացված լինելն է: Նման կարծիք հայտնեց ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Բոլոր սպասում են Նախագահի խոսքին, թե ինչպես կկողմնորոշվի, ինչ կասի այս կամ այն անձի վերաբերյալ»,- ասաց պատգամավորը:
Խոսելով իբրև քաղաքացի, Ա. Վարդանյանի համար ցանկալի է, որ գոնե աշնան սկզբին ՀՀ Նախագահն ուղերձով հանդես գա և դիմի ժողովրդին:
Ինչ վերաբերում է կոնկրետ իրենց քաղաքական ուժին` ՀՅԴ-ին, ապա Ա. Վարդանյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ում նույնպես կան ներքին խնդիրներ ու դժվարություններ, բայց լավատես է, որ դրանք կհաղթահարվեն: