.jpg)
ԱԱԽ քարտուղար. Զինված ուժերը համալրվում են նորագույն սպառազինություններով
Մենք մեր տրամադրության տակ ունենք բավարար ռազմական տեխնիկա և սպառազինություն հակառակորդի ցանկացած ոտնձգության հակադարձելու համար: Այս մասին այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վերջերս վաճառված նորագույն զինտեխնիկային ու Հայաստանի համար այս վաճառքից բխող հանարավոր սպառնալիքներին, Ա. Բաղդասարյանն ընդգծեց` Հայաստանի Զինված ուժերը ունեն բարձր մարտական պատրաստվածություն:
«Բացի այդ, Հայաստանի Զինված ուժերը համալրվում են նորագույն սպառազինություններով, որոնք որակական հատկանիշնորվ գերազանցում են ադրբեջանական սպառազինություններին: Իհարկե, հակառակորդի սպառազինության ամեն մի նոր մատակարարում իր մեջ պարունակում է մտահոգության էլեմենտներ, բայց խնդիրը մշտապես մեր ուշադրության կենտորոնում է և, ինչպես նախօրեին ասաց իմ ռուս գործընկերը, հայ-ռուսական ռազմավարական գործակցությունը, այդ թվում` զենքի, ռազմական տեխնիկայի մատակարարման գործընթացները, շարունակվում են անխափան: Մեր Զինված ուժերը համալրվում են նորագույն սպառազինություններով: Սա մենք շարունակելու ենք անել նաև հետագույում»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Նիկոլայ Բորդյուժան չցանկացավ նորից խոսել զենքի վաճառքի մասին, ընդգծելով, որ «վերջին մեկ ու կես օրվա ընթացքում, վաճառքի հետ կապված կարծես երեք անգամ արդեն մեկնաբանություն է տվել».
«Փոխարենը կարող եմ ասել միայն մի բան: Այն քայլերը, որոնք այսօր ձեռնարկել է Հայաստանի Հանրապետությունը ազգային Զինված ուժերի ու առհասարակ` Ազգային անվտանգության ստեղծման համար, այն քայլերը, որոնք ձեռնարկում է ՀԱՊԿ-ն` 102-րդ ռազմաբազան, պետական սահմանների պահպանությունը, ռազմատեխնիկական ինտենսիվ համագործակցությունը, համատեղ փայլուն զորավարժությունները, հաստատում են, որ այսօր ամբողջ ստեղծված համակարգը թույլ է տալիս խոսել Հայաստանի Հանրապետության պաշտպանվածության բարձր մակարդակի մասին»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու ավելացրեց.
«Այս մասին խոսել են և՛ ռուս պաշտոնյաները, և՛ հայերը և ես ձեզ համար ուզում եմ ուղղակի հաստատել` այս բազմաշերտ համակարգը թույլ է տալիս վստահությամբ նայել վաղվա օրվան ու զբաղվել երկրի սոցիալ-տնտեսական հարցերով»:
Նախորդող հրապարակումներ՝ Բորդյուժան` Ադրբեջանին վաճառված զենքի մասին. Գործարքը շուկա է`
բիզնես