Շավարշ Քոչարյան. Ադրբեջանն ինքն է խթանելու Ղարաբաղի ճանաչմանը
27/06/2013 15:15

Շավարշ Քոչարյան. Ադրբեջանն ինքն է խթանելու Ղարաբաղի ճանաչմանը

Այսօր կառավարության նիստից հետ լրագրողները հարց ուղղեցին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին՝ արդյոք Ադրբեջանը պատերազմ կսկսի՞: Շավարշ Քոչարյանը նշեց, որ նման հայտարարությամբ հանդես է գալիս մի երկիր, որ «պարտություն կրելուց հետո լաց ու կոծ է դնում ամենուրեք», իսկ պատերազմի գնացող երկիրն ամեն օր դրա մասին չի հայտարարում:

«Այդ հայտարություններն առաջին հերթին ուղղված են ներքին լսարանին, որովհետև արտաքին թշնամու կերպարը անընդհատ պահելը սնուցում է ժառանգաբար ավտորիտար ռեժիմը»,- ասաց փոխնախարարը:

Ադրբեջանի հետ բանակցությունների շարունակելն, ըստ Շավարշ Քոչարյանի, երկու նպատակ է հետապնդում. երեք համանախագահները մի կողմից փորձում են նպաստել, որ կողմերը գան համաձայնության, թեև չեն գալիս` Ադրբեջանի պատճառով: Մյուս կողմից, Ադրբեջանը երկընտրանքի առջև է, կամ այդպիսի պնդաճակատ քաղաքականությամբ առկա ստատուս քվոյի պայմաններում, ինքն է հենց խթանելու Ղարաբաղի միջազգային ճանաչումը, կամ էլ պիտի խելքի գա»:

Հաջորդ առաքելությունը, նրա խոսքով, որ ոչ պակաս կարևոր է՝ երեք համանախագահները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, և ամեն օր հայտարարություն է հնչում խաղաղ կարգավորման շուրջ:

Շավարշ Քոչարյան. Ադրբեջանն ինքն է խթանելու Ղարաբաղի ճանաչմանը