«Չինովնիկները քաղաքացիներին ուղղորդում են կառավարության մոտ` միտինգ անելու»
27/06/2013 11:30

«Չինովնիկները քաղաքացիներին ուղղորդում են կառավարության մոտ` միտինգ անելու»

Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսեց նախարարությունների միջին օղակի աշխատակիցների վարքագծի մասին` նշելով, որ չինովնիկները, չպատասխանելով իրենց լիազորությունների շրջանակներում քաղաքացիների հարցերին, նրանց ուղղորդում են կառավարություն` շենքի դիմաց միտինգ անելու:

Ըստ վարչապետի` կա'մ այդ աշխատակցիները կոմպետենտ չեն, կա'մ հատուկ են անում: Նման աշխատաոճը վարչապետի համար անթույլատրելի է:

«Գալիս և ինձ են դիմում: Դա ճիշտ չէ, հարգելի գործընկերներ»,- ասաց Տիգրան Սարգսյանը և հավելեց, որ կառավարությանն ուղղված հարցերը կուղարկվեն համապատասխան նախարարներին:

 

«Չինովնիկները քաղաքացիներին ուղղորդում են կառավարության մոտ` միտինգ անելու»