Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին
01/07/2013 19:30

Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում Հանրապետության Նախագահը կարևորել է բարձրաստիճան այցելությունները և հույս հայտնել, որ Վրաստանի ներքին գործերի նախարարի այցն ու դրա շրջանակներում ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության հայ գործընկերների հետ նրա հանդիպումներն օգտակար և արդյունավետ կլինեն՝ խորացնելով այդ ոլորտներում համագործակցությունը:

Հանդիպմանը ՀՀ Նախագահը և Վրաստանի ՆԳ նախարարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող խնդիրների շուրջ:

Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին