Թ. Պողոսյան. Ընդդիմադիր ուժերը շարունակում են ակտիվ աշխատել
03/07/2013 15:29

Թ. Պողոսյան. Ընդդիմադիր ուժերը շարունակում են ակտիվ աշխատել

«Քանի որ հիմա խնդիրը գտնվում է նաև իրավական դաշտում, պետք է սպասել, տեսնել մյուս կողմն ինչ փաստարկներ կներկայացնի»,- այսօր, անդրադառնալով օֆշորային սկանդալին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:

Բանախոսը, շարունակելով ներկայացնել իր տեսակետը, նշեց. «Շատ ուրախ կլինեի եթե իրավական տեսանկյունից մեկնաբանություններ լսեի, թե ինչպես են օֆշորում ընկերություններ գրանցում և ովքեր կարող են կամ ինչ պետք է անեն դրա համար: Դրանից հետո կարելի է միայն եզրակացություններ անել: Ցավալի կլինի, եթե պարզենք, որ մենք իրականում ունենք այնպիսի իրավիճակ, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այդպիսի գործունեությամբ են զբաղված»:

Նա դրական համարեց ՎՊ-ի խնդիրներ բարձրաձայնելու հանգամանքը, նշելով, որ այն լավագույն հնարավորութունն է նաև գործադիր մարմնի ինստիտուտների համար` ներկայացնելու, որ եթե եղել են սխալ մեղադրանքներ, ապա որտեղ են եղել:

«Ըստ իս՝ այսօրվա իշխանությունները պետք է փոխվեն: Նրանք պետք է հասկանան, որ բնակչությունը չի ցանկանում իրենց կառավարած մոդելով ապրել: Պետք է նոր մարդիկ ու նոր կուսակցություններ գան իշխանության»,- տեսակետ հայտնեց Թ. Պողոսյանը:

Նա չհամաձայնեց լրագրողրողներից մեկի այն կարծիքին, որ վերջին շրջանում ընդդիմադիր գործիչները պասիվություն են դրսևորում, հավելելով, որ ընդդիմադիր բոլոր ուժերն էլ ակտիվորեն աշխատում են:
 

Թ. Պողոսյան. Ընդդիմադիր ուժերը շարունակում են ակտիվ աշխատել