Թ. Պողոսյան. Վերահսկիչ պալատի նախագահը պետք է ընդդիմադիր լինի
03/07/2013 16:35

Թ. Պողոսյան. Վերահսկիչ պալատի նախագահը պետք է ընդդիմադիր լինի

Վերահսկիչ պալատի նախագահը պետք է ընդդիմադիր լինի, պետք է լինի ընդդիմության շարքերից, ծանոթ լինի տնտեսական խնդիրներին և կարողանա անկաշկանդ գնալ առաջ` բացահայտելով բոլոր խնդիրները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Միևնույն ժամանակ, Թ. Պողոսյանը նշեց, որ իրենց կուսակցությունում ՎՊ նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու հարց չի քննարկվել: Նկատենք, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է նոյեմբերին:

Նրա գնահատմամբ` ճիշտ և ողջունելի է, որ ՎՊ-ն բարձրացնում է գոյություն ունեցող նման խնդիրները:

Խոսելով հունիսի 29-ին նախագահական նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության մասին` Թ. Պողոսյանն այն ողջունելի համարեց. «Պետք է նախապես հասկանալ` ռիսկային գոտում գտնվելը, բարձրացված խնդիրներն իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՝ ոչ: Միանշանակ է, որ նման քննարկումները բերելու են նոր որակի»:

«Եկեք տեսնենք դատախազությունն ինչ պատասխան է տալիս, հետո միայն գնահատականներ տանք»,- եզրափակեց խոսքը Թ. Պողոսյանը:

Թ. Պողոսյան. Վերահսկիչ պալատի նախագահը պետք է ընդդիմադիր լինի