Կարեն Քոչարյան. Հայաստանում իշախանություն ժառանգելու համար պայքար է գնում
04/07/2013 15:13

Կարեն Քոչարյան. Հայաստանում իշախանություն ժառանգելու համար պայքար է գնում

Ընդդիմության բավական թուլացած պայմաններում, երբ չկա իշխանության կոնսոլիդացիայի խնդիր, տարբեր թևեր փորձում են ամրապնդել իրենց դիրքերը՝ իշխանության ժառանգորդի ամբիցիաներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Այսօր Հայաստանը երկու հիմնական խնդիրների առաջ է կանգնած՝ իշխանությունը ժառանգելու համար ընթացող պայքար ու Եվրասիական միություն-Եվրամիություն ընտրություն: Պաշտոնանկությունների մասին մամուլում ընթացող ակնարկներով խոսակցությունները, ՎՊ հաշվետվության շուրջ քննարկումները և հայտարարությունները պետք է հենց այս կոնտեքստում դիտարկել»,- ասաց Կարեն Քոչարյանը:

Քաղտեխնոլոգի խոսքով` իշխանությունը ժառանգելու համար պայքարի մեջ են մտել շատ տարբեր թևեր` տարիքով ՀՀԿ-ականներ-երիտասարդներ, օլիգարխներ-քաղաքական թև, կառավարություն-ԱԺ, ռուսամետ-արևմտամետ և այն:

«Եվ այս պայմաններում, ով մի փոքր գլուխը հանեց բնից, գլխին լոմով ուտելու է»,- ասաց քաղտեխնոլոգը:

Կարեն Քոչարյան. Հայաստանում իշախանություն ժառանգելու համար պայքար է գնում