Հայրիկյան. Ադրբեջանին զենք վաճառելը բիզնես է, պոռնիկի աշխատանքն էլ է բիզնես
04/07/2013 12:13

Հայրիկյան. Ադրբեջանին զենք վաճառելը բիզնես է, պոռնիկի աշխատանքն էլ է բիզնես

Հայկական դիվանագիտությունը ձախողել է: Այնպես է ստացվել, որ ՀՀ-ն աշխարհի միակ պետությունն է, որին հրապարակավ սպառնում են պատերազմով, և դա այնքան բնականոն է դարձել, որ լավագույն դեպքում բոլոր հանդիպումների ժամանակ ասում են, թե խաղաղ բանակցությունների կողմնակիցն են: Այնինչ պատերազմով սպառնալը միջազգային իրավունքի տեսակետից անթույլատրելի է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Ասում են, թե Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը, իսկ դրան ի պատասխան՝ մեր դիվանագիտությունն ասում է, թե մենք ազգերի ինքնորոշման կողմնակիցն ենք, ուզում ենք բանակցությունների միջոցով հաջողության հասնել մեր հարևանների հետ»,- ասաց Հայրիկյանը:

Խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին` Պ. Հայրիկյանը նկատեց, թե ասում են բիզնես է, երբ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում. «Պոռնիկի աշխատանքը բիզնե՞ս է, թե՞ բիզնես չէ: Բիզնես է, չէ՞: Այսինքն՝ բիզնեսի տեսակ կա, որ համարվում է անբարո»:

Շարունակելով խոսքը` նա նշեց, որ նման ոլորտում, եթե դաշնակցի կողմից բիզնեսի ցանկությունն անառողջ է, անբարո և հանցավոր մոտեցում է. «Վաճառված  զենքը կարող է օգտագործվել պատերազմով սպառնացող երկրի կողմից հարևան երկրի նկատմամբ: Եթե դու բանակցային լուծման կողմնակից ես, ինչո՞ւ ես զենք վաճառում: Ռուսաստանն ուզում է հասկացնել, որ դուք մեր ստրուկն եք` մեր ստրուկն էլ պետք է մնաք»:

 

Հայրիկյան. Ադրբեջանին զենք վաճառելը բիզնես է, պոռնիկի աշխատանքն էլ է բիզնես