Այսօր մեկնարկում է Բեյրութ-Երևան ուղիղ չվերթը
05/07/2013 14:15

Այսօր մեկնարկում է Բեյրութ-Երևան ուղիղ չվերթը

Այսօր բացվում է «Middle East Airlines» ավիաընկերության Բեյրութ-Երևան ուղիղ ավիաչվերթը: Թռիչքները նախատեսված են երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Այդ առիթով Հայաստան է ժամանելու լիբանանյան պաշտոնական ու գործարար շրջանակների ներկայացուցչական պատվիրակությունը։

Վաղը նախատեսված է լիբանանյան և հայկական կողմերի հանդիպում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում, որտեղ երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների նախագահներ Մարտին Սարգսյանը և Մոհամադ Չոքերը ստորագրելու են համագործակցության համաձայնագիր:

Լիբանանյան պատվիրակության կազմում են լիբանանյան MEA ավիաընկերության գլխավոր տնօրեն Մոհամեդ ալ-Հութին, Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սաբոնջյանը, հայազգի նախկին նախարարներ և խորհրդարանի պատգամավորներ, Լիբանանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Հարություն Սամուելյանը, Լիբանանի Բանկերի ասոցիացիայի նախագահը, Լիբանանի արդյունաբերողների ասոցիացիայի նախագահը, բարձրաստիճան այլ պաշտոնատար այրեր, երկու երկրների դեսպաններ, գործարարներ։
 

Այսօր մեկնարկում է Բեյրութ-Երևան ուղիղ չվերթը