.jpg)
«Սահմանադրությունը հաճախ խախտվում է իշխանության գործադիր մարմինների կողմից»
Դեռևս 10-րդ դարի երկրորդ կեսին, երբ եվրոպական շատ երկրներ անգամ որևէ գաղափար չունեին սահմանադրության մասին, հայ քաղաքական միտքը տվեց Սահմանադրության ողնաշարը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյանը:
Ասուլիսի մյուս բանախոս` իրավագիտական գիտությունների դոցենտ Էդգար Շաթիրյանի խոսքով` սահմանադրությունը համարում են օրենքների օրենք, սակայն այն պետության իրավական համակարգի հիմքն է:
Նրա կարծիքով` առավել հաճախ խախտվում է սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատության հետ կապված հոդվածները և հենց իշխանության մարմինների կողմից:
Գ. Մելքոնյանը նշեց, որ համամիտ է ասվածի հետ, սակայն կարծում է, որ մեր Սահմանադրությունը խախտվում է նաև հասարակ քաղաքացիների կողմից: