Մոլդովայի ՍԴ անդամ. Երեկ ԱԺ-ում ծայրահեղ տհաճ միջադեպ է տեղի ունեցել
05/07/2013 15:06

Մոլդովայի ՍԴ անդամ. Երեկ ԱԺ-ում ծայրահեղ տհաճ միջադեպ է տեղի ունեցել

Երեկ Ազգային ժողովում ծայրահեղ տհաճ միջադեպ է պատահել: Դա այն տեղը չէր, և այնտեղ իսկապես եղել են ոչ այն մարդիկ, ովքեր լիազորություններ ունեին նման հայտարարություններ անել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մոլդովայի ՍԴ անդամ, պրոֆեսոր, նախկին պատգամավոր Վիկտոր Պոպան:

«Ես չգիտեմ` ով է նրան այդպիսի լիազորություններ տվել, ինչպես, ինչ սկզբունքով, ամենայն հավանականությամբ դա նրա անձնական կարծիքն էր: Մենք ցավում ենք այդ միջադեպի համար, և մեր ղեկավարությունը խոստանում է, որ կպարզաբանվի, թե որտեղից այդպիսի լիազորություններ նրան, որտեղից նման նյութ»,- ասաց ՍԴ անդամը:

Պոպան ավելացրեց, որ իրենց երկիր վերադառնալուց հետո կլինեն քննարկումներ ու այնտեղ կփորձեն պարզել օմբուդսմենի պահվածքի պատճառը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովում «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը սառեցված հակամարտությունների տարածքում» խորագրով իր զեկույցում Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպան Աուրելյա Գրիգորիուն Հայաստանը անվանել է «ագրեսոր երկիր»:

Ավելի ուշ Գրիգորիուի ֆեյսբուքյան էջի գրառումներից պարզ է դարձել, որ վերջինս շատ է սիրում Ադրբեջանն ու վերջերս է եղել այդ երկրում:
 

Մոլդովայի ՍԴ անդամ. Երեկ ԱԺ-ում ծայրահեղ տհաճ միջադեպ է տեղի ունեցել