Ավտովթար` Արտաշատ-Երևան ավտոճանապարհին. Կա մեկ զոհ
06/07/2013 11:07

Ավտովթար` Արտաշատ-Երևան ավտոճանապարհին. Կա մեկ զոհ

Նախօրեին` ժամը 22.38-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մասիս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ում բախվել են ՎԱԶ-2106 մակնիշի և ԶԻԼ մակնիշի (վարորդ` Է. Բյուրեղյան, ծնվ. 1981թ.) ավտոմեքենաները, ինչից ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1952 թ. ծնված Ն. Դադաշյանը տեղում զոհվել է, իսկ վարորդ` 1988 թ. ծնված Ա.Նազարյանը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևան: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ն. Դադաշյանի դին և հանձնել շտապօգնության ծառայության աշխատակիցներին. իրականացվել են վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: