Մոլդովացի փաստաբանը դուրս չի եկել սենյակից և խմբի հետ չի մեկնել
06/07/2013 15:43

Մոլդովացի փաստաբանը դուրս չի եկել սենյակից և խմբի հետ չի մեկնել

«Ադրբեջանցիները շարունակում են շահարկել այդ տիկնոջ «պատմությունը»: Այսօր կեօրին համաժողովի հյուրերը Անի հյուրանոցից մեկնել են օդանավակայան: Մոլդովայի Հանրապետության խորհրդարանական փաստաբան Տիկին Աուրելիա Գրիգորիուն դուրս չի եկել սենյակից և խմբի հետ չի մեկնել: Նրա համար հերթապահ մեքենա է թողնվել հյուրանոցի մոտ, որ երբ էլ ուզի դուրս գալ, ուղեկցեն օդանավակայան, որտեղ պատրաստ են եղել ցանկացած չվերթով ուղարկել:

Սակայն... Սակայն Անի հյուրանոց է եկել մի անձ, ով ներկայացել է որպես Հայաստանում Ռումինիայի դեսպանատան աշխատող, ասել, որ տիկին Աուրելիա Գրիգորիուն Ռումինիայի քաղաքացի է, և ես նրան պետք է ուղեկցեմ: Հյուրանոցի աշխատողներն ընդառաջել են նրան:
Այս է իրողությունը»,-այս մասին ասված է Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովում «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը սառեցված հակամարտությունների տարածքում» խորագրով իր զեկույցում Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպան Աուրելյա Գրիգորիուն Հայաստանը անվանել է «ագրեսոր երկիր»:

Ավելի ուշ Գրիգորիուի ֆեյսբուքյան էջի գրառումներից պարզ է դարձել, որ վերջինս շատ է սիրում Ադրբեջանն ու վերջերս է եղել այդ երկրում:

Նախորդող հրապարակում` Մոլդովայի ՍԴ անդամ. Երեկ ԱԺ-ում ծայրահեղ տհաճ միջադեպ է տեղի ունեցել