.jpg)
Վարդավառի տոնին Կարապի լճի մոտ տոնախմբություն կլինի
Երևանի քաղաքապետարանը, «ՆՈՅ» բնական աղբյուրի ջրի հետ համատեղ, Վարդավառի տոնի առիթով Հուլիսի 7-ին, ժամը 12:00-ից սկսած Կարապի լճի հարակից տարածքում կազմակերպում է ուրախ տոնախմբություն, որը կուղեկցվի տոնական համերգով ու զանազան անակնկալներով: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Տոնախմբության ընթացքում տեղի կունենա Իվետա Մուկուչյանի նոր, ամառային երգի շնորհանդեսը, կլինեն նաև այլ, այդ թվում նաև պարային կատարումներ:
Օրվա խորհրդին համահունչ, օրն առավել հիշարժան դարձնելու նպատակով` ներկաներին նաև դույլեր կտրամադրվեն:
Միասին անցկացնենք օրն ու այն իսկապես տոնի վերածենք մեր ու մեր երեխաների համար: