.jpg)
Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհին մեքենան բախվել է սյանը. Կա տուժած
Նախօրեին ժամը 21.29-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած և անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհի 2-րդ կմ-ում «Օպել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Սաշա Մեսրոպյան, ծնվ.1971թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել սյանը, ինչի հետևանքով Ս.Մեսրոպյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գ.Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: