Ա. Իսկանդարյան. Հայաստանի համար Ռուսաստանն անփոխարինելի է
08/07/2013 14:05

Ա. Իսկանդարյան. Հայաստանի համար Ռուսաստանն անփոխարինելի է

Անվտանգության երաշխիքների առումով Հայաստանի համար Ռուսաստանն անփոխարինելի է, նրանից բացի մեր երկրի համար սպառազինության մեկ այլ նման աղբյուր չկա: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Եթե Հայաստանն անհետանա քարտեզից, Ռուսաստանը, Ա. Իսկանդարյանի խոսքով, չի լուծարվի, սակայն ստիպված կլինի թողնել հարավային թևը, որտեղ Հայաստանին չի կարողանա փոխարինել Ադրբեջանով կամ Վրաստանով:

Անդրադառնալով Մաքսային միությանն ու Ասոցացման համաձայնագրին` քաղաքագետը նկատեց, որ Հայաստանում բավարար ադեկվատությամբ չեն գնահատում նշյալ բանակցությունների շուրջ տիրող իրավիճակը:

«Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները վատ ընթացք չունեն, և հնարավոր է` Արևելյան համագործակցության գագաթաժողովում փաստաթուղթը կնախաստորագրվի, սակայն դա դեռ բոլորվին գործընթացի վերջը չէ»,- ասաց նա և ավելացրեց, որ հնարավոր է տարիներ պահանջվի` նախաստորագրման փաստաթղթում նշված կետերի իրականացման համար:

Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ապա Ա. Իսկանդարյանը նկատեց, որ Հայաստանին ոչ ոք չի առաջարկում անդամակցել այդ կազմակերպությանը:

Ա. Իսկանդարյան. Հայաստանի համար Ռուսաստանն անփոխարինելի է