Սյունիքի մարզում ավտոմեքենան ընկել է ձորը. Տուժողների մեջ կան երեխաներ
08/07/2013 09:51

Սյունիքի մարզում ավտոմեքենան ընկել է ձորը. Տուժողների մեջ կան երեխաներ

Նախօրեին ժամը 20.25-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին ավտոմեքենա է ընկել ձորը: Կան տուժածներ և անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (18-20 մ խորությամբ):

Ավտոմեքենայի մեջ եղել են 5 հոգի` 2 երեխա, կին և ամուսին ու ավտոմեքենայի վարորդը: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` երեխաները տեղի ուժերով տեղափոխվել են Կապան քաղաքի բժշկական կենտրոն:

Ժամը 20.55-ին հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 2 ուղևորներին և վարորդին, որոնք ևս տեղափոխվել են Կապան քաղաքի բժշկական կենտրոն:

Հայտնի է նաև ավտոմեքենայում եղած մարդկանց ինքնությունը: Նրանք են` 2004 թ. ծնված Ալեքս Մկրտչյանը, 1998 թ. ծնված Անահիտ Մկրտչյանը, 1977 թ. ծնված Թամարիկ Գաբրիելյանը, 1976 թ. ծնված Արշակ Մկրտչյանը: 5-րդ ուղևորի տվյալները դեռ չի հաջողվել ճշտել: Բժիշկները Անահիտ և Ալեքս Մկրտչյանների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Թամարիկ Գաբրիելյանինը և Արշակ Մկրտչյանինը` բավարար: