Ադրբեջանն անտարբեր է Թուրքիայում ձերբակալված իր 40 քաղաքացիների նկատմամբ
09/07/2013 17:21

Ադրբեջանն անտարբեր է Թուրքիայում ձերբակալված իր 40 քաղաքացիների նկատմամբ

Ադրբեջանի իշխանությունը Ստամբուլի Գեզի այգում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ձերբակալված 40 ադրբեջանցիների ճակատագրի նկատմամբ անտարբերություն է ցուցաբերել` նրանց ընդդիմադիրներ լինելու պատճառով:

Tia.az կայքը հայտնում է, որ Ստամբուլի ոստիկանության միգրացիայի բաժնի պատասխանատու Էնգին Սաթըլօղլուն հայտնել է, որ Գեզի այգու պահպանության համար հակակառավարական ցույցերին մասնակցած ադրբեջանցիների ճակատագրի հետ կապված պաշտոնական հարցում են ուղարկել Ադրբեջան:

«Բայց ադրբեջանական կողմը հայտնել է, որ կառավարությունը ոչ մի կապ չունի այդ հարցի հետ, և Թուրքիայի իշխանությունը կարող է ցանկացած պատիժ սահմանել ձերբակալվածների նկատմամբ: Սակայն, թուրքական կողմը բավարարվել է միայն ձերբակալված ադրբեջանցիներին երկրից վտարելով, և նրանց նկատմամբ այլ պատժամիջոցներ չեն կիրառվել»,- ասել է թուրք պաշտոնյան:

Կայքի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների մեծամասնությունը ընդդիմադիր կուսակցությունների անդամներ են, ինչի պատճառով էլ Ադրբեջանի իշխանությունն անտարբերություն է ցուցաբերել նրանց նկատմամբ:

Ադրբեջանն անտարբեր է Թուրքիայում ձերբակալված իր 40 քաղաքացիների նկատմամբ