Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը դուրս է գրվել հիվանդանոցից
09/07/2013 16:20

Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը դուրս է գրվել հիվանդանոցից

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիս 1-ին հնչած կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում ստացած նախկին մարզպետի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը դուրս է գրվել Էրեբունի բժշկական կենտրոնից:

Այդ մասին «Փաստինֆո» կայքի թղթակցի հետ զրույցում ասել է Էրեբունի բժշկական կենտրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը:

Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վիրավորում էր ստացել որովայնի շրջանում: Վերջինս տեղափոխվել էր Գորիսի հիվանդանոց, որտեղ և վիրահատվել էր, ինչ հետո էլ նախկին մարզպետի թիկնապահը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն: Քրեական գործի շրջանակներում ևս Նիկոլայ Աբրահամյանը հարցաքննվել է որպես վկա: Կարգավիճակի հնարավոր փոփոխության վերաբերյալ մեր հարցադրումներին քննչական ծառայությունից հրաժարվեցին պատասխանել՝ արձանագրելով, որ նախաքննությունը շարունակվում է։

Նախորդող հրապարակում՝ Ձերբակալվել է Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը



 

 

Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը դուրս է գրվել հիվանդանոցից