Գագիկ Բեգլարյան. Տեղեր կան, ուր տրանսպորտը կթանկանա 30 դրամով
10/07/2013 13:42

Գագիկ Բեգլարյան. Տեղեր կան, ուր տրանսպորտը կթանկանա 30 դրամով

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում լրագրողների հետ հանդիպեց ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Այսօր ևս նա կոնկրետ չնշեց, թե երբ կլինի տրասնպորտի ուղեվարձի թանկացում ու մեկ անգամ էլ կրկնեց` «թանկացումները կլինեն հնարավորինս մինիմալ»:

Անդրադառնալով նախօրեին արված իր հայտարարությանը, թե «թանկացումները կլինեն ի օգուտ ժողովրդի», Գագիկ Բեգլարյանն ասաց, որ երբևէ լեզվի կամ մտքի սայթաքում թույլ չի տալիս.

«Թանկացումների վերաբերյալ պետք է երկար աշխատենք, քննարկենք, հաշվարկենք, որ եթե լինի թանկացում, այն լինի մինիմալ: Իսկ թանկացումն անխուսափելի է, բոլորս գիտենք, որ գազը թանկացել է»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:

«Տրասնպորտի 4 անգամ թանկացումը կամ ասենք այն, որ 67 կազմակերպություն պետք է դուրս գա փողոց, դա միանշանակ ի վնաս ժողովրդի է ու չի լինելու: Ասեմ, որ տեղեր կան, ուր թանկացումներ ընդհանրապես չեն լինի»,- ասաց Գագիկ Բեգլարյանն ու ավելացրեց` տեղեր կլինեն, ուր տրանսպորտի գինը կթանկանա մինիմում 30 դրամով, իսկ որոշ տեղերում` ավելի շատ:

Գագիկ Բեգլարյան. Տեղեր կան, ուր տրանսպորտը կթանկանա 30 դրամով