.jpg)
ՀԱԿ ներկայացուցիչները հանդիպել են Շտեֆան Ֆյուլեի հետ
Եվրոպական Միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի` ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպմանը Հայ Ազգային Կոնգրեսից մասնակցել են կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱԿ մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Տիգրան Առաքելյանի ազատման հարցում ԵՄ դիրքորոշման անհրաժեշտությունը:
Կողմերը քննարկել են աշնանը ԵՄ-ի հետ նախաստորագրվելիք Ասոցացման համաձայնագրի նշանակությունը Հայաստանի եվրաինտեգրման տեսակետից: ԵՄ Հանձնակատարը մասնավորապես կանգ է առել այն հնարավորությունների վրա, որոնք բացվելու են Հայաստանի առջև բարեփոխումների անցկացման համար:
Կոնգրեսի ներկայացուցիչները շեշտել են, որ ակնկալում են ժողովրդավարական երկրները միավորող ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների հարգման և հիմնարար ազատությունների ամրապնդման հարցերում:
Հատուկ ընդգծվել է նաև ընտրական օրեսնգրքի փոփոխությունների անհրաժեշտությունը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել շփումները ընդդիմության և ԵՄ կառույցների ներկայացուցիչների միջև: