.jpg)
Մոտեցել ենք ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը. ԱԱԽ քարտուղար
Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ ընթացող բանակցությունները հաջողությամբ են ընթանում, դրական զարգացումներ են արձանագրվել անվտանգության, արդարադատության, ազատության ոլորտներում: ԵՄ խորհրդատվական խորհրդի 13-րդ նիստում ասաց նիստը համանախագահող ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նիստի ընթացքում ԵՄ խորհրդատվական խումբը ներկայացրեց իր կիսամյակային հաշվետվությունը (2013. հունվար-հունիս), ինչպես նաև հաջորդ կիսամյակի կարիքների գնահատման փաստաթղթերը և աշխատանքային ծրագիրը: Խորհուրդը քննարկեց Խորհրդատավական խմբի հունվարից հունիս իրականացրած աշխատանքները և նշվեց բարեփոխումներ առաջընթացի մասին: Խորհուրդը նաև ընդհանուր առմամբ դրական գնահատեց այս տարվա ընթացքում մինչ այժմ իրականացված աշխատանքները:
«Եվրոպական Միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի՝ Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ նաև արձանագրեցինք, որ էական առաջընթաց կա, և արձանագրում ենք, որ մոտեցել ենք այս տարվա նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը»,- ասաց Ա. Բաղդասարյանը:
Նա նաև նշեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգացում են ապրում: